Դիմորդների փաստաթղթերի ընդունման մասին

Learning Concepts With Energy Functions

Սիրելի դիմորդներ, առցանց հայտագրումից հետո, մինչև մայիսի 10-ը խնդրում ենք, բուհ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. 4 լուսանկար (3x4 չափսի)

  2. անձը հաստատող փաստաթղթի և սոցքարտի պատճենները

  3. քննությունների համար վճարված գումարի (3000 դրամ) անդորրագիրը

  4. նախորդ տարիների շրջանավարտները՝ ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) բնօրինակը և պատճենը

  5. զինապարտի կցագրման վկայականի կամ զինգրքույկի պատճենը

«Ռեժիսուրա», «Կինոարվեստ», «Օպերատորություն», «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն», «Սցենարադրամատուրգիական արվեստ», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրերով դիմորդները փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն նաև 2024թ․ ընդունելության ծրագրերի համաձայն՝ պահանջվող լրացուցիչ աշխատանքները։ Ռեժիսուրա - Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի որևէ պիեսի բեմադրական վերլուծություն: Կինոարվեստ – Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր հեղինակած հետևյալ աշխատանքների փաթեթը.

  1. ինքնակենսագրություն`ազատ շարադրանքով, ստեղծագործական ինչպիսի գործունեությամբ է զբաղվել, ինչու է ընտրել տվյալ մասնագիտությունը,

  2. պատմվածք դիմորդին ծանոթ իրական նյութի հիման վրա (դեպք կյանքից, որի վկան կամ մասնակիցը եղել է դիմորդը)՝ դրվագների մանրամասն և տեսանելի շարադրմամբ (մինչև 3 էջ` համակարգչով շարված, թուղթը` A4, տառաչափը՝ 12),

  3. մեկ ընդհանուր թեմայով ֆոտոշարք ալբոմի տեսքով՝ 10-20 լուսանկարներով: Լուսանկարների չափը` 15x20սմ:

Դիմորդը կարող է լրացուցիչ ներկայացնել տեսաֆիլմ (3-8 րոպե, DVD) կամ իր հեղինակած այլ ստեղծագործական աշխատանքներ: Անիմացիոն ֆիլմի ռեժիսուրայի դիմորդը պետք է լրացուցիչ ներկայացնի նաև գեղանկար, գծանկար, քանդակ կամ դրանց լուսանկարները: Օպերատորություն - Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի լուսանկարչական ալբոմ` 15x20սմ չափի 20 լուսանկարով (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ և այլն): Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն - Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաև գծանկար, գունանկար և կոմպոզիցիոն աշխատանքներ (յուրաքանչյուրից առնվազն 2-ական): Սցենարադրամատուրգիական արվեստ - Դիմորդը փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնի որևէ գրական ստեղծագործություն (պատմվածք, նովել, գրական էտյուդ, էսսե): Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում - Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի՝ ինքնակենսագրություն (ազատ ոճով` տեղեկություններ տարիքի, քաղաքացիության, կրթության, օտար լեզուների իմացության, ընտանեկան դրության, աշխատանքային փորձի մասին, նաև մասնագիտության ընտրության հիմնավորումը և հետագա ինքնուրույն աշխատանքի մասին պատկերացումները), մշակութային միջոցառման նախագծի գաղափար (դիմորդը շարադրում է մոտավոր բովանդակությունը` հիմնավորելով թեմայի ընտրությունը, ներկայացնում է գաղափարի ստեղծագործական, արտադրական, ֆինանսական, կազմակերպական իրագործման եղանակները, ենթադրյալ աշխատանքային ստեղծագործական կազմը, առաջարկում է գովազդի ձևերն ու եղանակները): Ծավալը` համակարգչային շարվածքով 3-5 էջ: