Վանաձորի մասնաճյուղ

Vanadzor (3).webp

ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղը կազմավորվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ջանքերի շնորհիվ: Բարդ և երկար նախապատրաստական աշխատանքներն իրենց արդյունքն են տվել 2003 թվականին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և այդ տարիների Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի օգնությամբ տեղի է ունեցել մասնաճյուղի բացումը:

Տնօրեն է նշանակվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Հ. Ազիզյանը: 2003 թվականին բացվեցին «Թատերական արվեստ», «Հեռուստառեժիսուրա», իսկ հաջորդ տարիներին նաև՝ «Պարարվեստ» բաժինները: Հակոբ Ազիզյանի ջանքերով ձեռք բերվեցին բեմիրեր և բեմական հագուստ, որի անհրաժեշտությունը կար նորաբաց մասնաճյուղում: Թատերական բուհին սկզբում տրամադրվեց առաջին երկու, ապագայում 3-րդ և 4-րդ հարկերը ևս: Բազմաթիվ շրջանավարտներ համալրեցին տեղի թատրոնների դերասանական կազմը:

Տնօրեն

ԿԱՊ

etkpivanadzor@mail.ru

091 450189

ք․ Վանաձոր, Վարդանանց 96

Էլֆիք Զոհրաբյան

Էլֆիք Զոհրաբյան

բանասիրական գիտությունների թեկնածու

etkpivanadzor@mail.ru