
Կինոյի և մուլտիմեդիայի ֆակուլտետ
Ֆակուլտետի կազմում գործում է 1 ամբիոն
Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը հիմնադրվել է 2012 թվականին։ Մինչ այդ բուհում գործում էր Կինոյի և թատրոնի ֆակուլտետը: Ֆակուլտետը ղեկավարվելով բուհի առաքելությամբ կազմակերպում է որակյալ ուսումնառություն, որը միտված է կինոյի ասպարեզի մասնագետներին փոխանցելու առաջընթաց գիտելիքներ, ունակություններ, հմտություններ և կարողություններ:
Ֆակուլտետում իրականացվում է ուսանողամետ ուսումնառություն, որի մեթոդաբանությունը հիմնված է ուսանողների ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ աշխատանքի խորացմանը և նրանց անմիջական մասնակցությանը ուսումնառության պրոցեսում: Ֆակուլտետում թողարկվում են կինոյի և թատրոնի մասնագետներ, բակալավրի կրթական ծրագրով առկա ուսումնառության ձևով:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրորակ մասնագետներով, որոնք իրենց փորձը փոխանցում են ապագա արվեստագետներին: Այսօր ֆակուլտետը տեխնիկապես վերազինված է, գործում է ՍՏՈՒԿ ուսումնա-արտադրական միավորումը:





