
Թատրոնի Ֆակուլտետ
Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն
ԵԹԿՊԻ-ի Թատրոնի ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին՝ թատրոնի և կինոյի ֆակուլտետը լուծարելու արդյունքում: Թատրոնի ֆակուլտետը ուսումնական, գիտական և վարչական ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն մի քանի մասնագիտություններով, համակարգում է ամբիոնների ստեղծագործական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքները։
Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների, համերգների և ինստիտուտի կազմակեպած այլ միջոցառումներին: Ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան, ընթացիկ և ավարտական աշխատանքները հնարավորություն ունեն իրականացնելու ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում։





Ելնելով ԵԹԿՊԻ-ի առաքելությունից՝ դերասանական արվեստ, ռեժիսուրա, պարարվեստի ռեժիսուրա և պարարվեստ մասնագիտական կրթական ծրագրերը նպատակ ունեն մշակույթի և արվեստի ոլորտում պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կնպաստեն ոլորտի առաջընթացին և զարգացմանը, ձևավորել մշակույթի և արվեստի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծական ունակությունների զարգացմանը։