Սառա Աշոտի Նալբանդյան

Սառա Նալբանդյան

Ռեկտոր

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1977 թվականի սեպտեմբեր 18-ին, Երևանում։

Կրթություն

2008-2010 թթ․ Հեռուստատեսության, կինոյի և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրա, Բոլոնիայի համալսարան, Իտալիա

2000-2004 թթ․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժxնի ասպիրանտուրա

2004 թ․ արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի շնորհում

1994-1999 թթ․ ԵՊՀ Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ

Մասնագիտական դասընթացներ

2018 թ․ նոյեմբեր, Սցենարական դասընթացներ, Բրիտանական խորհուրդ, ՀՀ

2017 թ․ ապրիլ-հունիս, Սցենարի վարպետության խորացված դասընթաց․ Ֆիլմոշկոլա, Մոսկվա, ՌԴ

2013 հունիս-հուլիս, «Վավերագրական կինոն թվային դարաշրջանում» դասընթաց, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա

2007 նոյեմբեր, Դասավանդման դիստանցիոն տեխնոլոգիաները, Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, ՌԴ

Մասնագիտական փորձ

2019-2022 թթ․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր

2019 թ․- մինչ օրս «Օրդերֆիլմ Փրոդաքշն», սցենարիստ, խմբագիր

2011 թ․- մինչ օրս ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ

2003 թ․- մինչ օրս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող

2010-2011 թթ․ Համազգային պետական թատրոնի գրական մասի վարիչ

2001-2008 թթ․ Հայ-ռուսական համալսարանի դասախոս

2019 թ․ դեկտեմբեր- հրավիրված դասախոս, Paul Valery համալսարան, Մոնպեյլե, Ֆրանսիա

Մասնագիտական անդամակցություն

2021 թ․ մինչ օրս «Studia Teatralne w Europie Srodkowo-Wschodniej» ամսագրի խմբագրական խորհուրդ, Վարշավա, Լեհաստան

2019 մինչ օրս, «Կանթեղ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

2019-2022 թթ․ ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի անդամ

2016-2022 թթ․ ՀՀ ԲՈԿ-ի 17․00․01 մասնագիտական խորհրդի անդամ

2010 մինչ օրս Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ

2004-2012 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի անդամ

2004-2006 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի գիտքարտուղար

Մասնագիտական գործունեություն

2022 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ

2016 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ

2012 թ․ Երիտասարդ ռեժիսորների աջակցման ծրագրի կոմիտեի անդամ

2012 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի երրորդ շաբաթվա փորձագետ և գեղարվեստական համակարգող

2011 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի առաջին շաբաթվա էքսպերտ և գեղարվեստական համակարգող

2010 թ․ «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի միջազգային փառատոնի գեղարվեստական համակարգող

Մրցանակներ

2023 թ․ - «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմերի նախագիծ, JiHlava վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Հատուկ հայացք» մրցանակ, «Meeting Point» կինոֆորում, Վիլնյուս, Լիտվա

2021 թ․ - Տարվա լավագույն պիես, «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխություն, Երևան, ՀՀ

2019 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Մոնոկլ» միջազգային մոնոդրամայի փառատոն, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ

2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), առաջին մրցանակ, «Թեփսիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Կիլ, Գերմանիա

2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակ, Երևան, ՀՀ

2017 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), Գրանպրի, «Ասպինդիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Վիլնյուս, Լիտվա

2010 թ․ - «Կոսմոս․ ձայներ խորից դուրս», Լավագույն վավերագրական ֆիլմ, «Լիբերո Բիզարի» հիմնադրամի միջազգային կինոփառատոն, Սան Բենեդետո դել Տրոնտո, Իտալիա