Արմեն Վարուժանի Հարությունյան

Զարգացման գծով պրոռեկտոր
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1978 թվականի մայիսի 28-ին, Երևանում:
Կրթություն
2000-2003, Վկայական արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
1995-2000, Դիպլոմ գերազանցության, Թատերագիտություն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Աշխատանքային փորձ
2023-ից ԵԹԿՊԻ-ի Զարգացման գծով պրոռեկտոր
2014-2023 Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, ԵԹԿՊԻ
2013-2014 մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ համայնքային ծառայողի երրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն
2011-2013 ուսումնական մասի վարիչ, ԵԹԿՊԻ
2004-2011, Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵԹԿՊԻ
2002-ից, դասախոս՝ Արվեստի սոցիոլոգիա, Թատրոնի պատմություն, ԵԹԿՊԻ
Լրացուցիչ դասընթացներ, վերապատրաստումներ
2021, Հավաստագիր վերապատրաստման դասընթացի, «Համակարգչային գրագիտություն», «Լսարանային ցուցադրություն», «Դասավանդման էլեկտրոնային տեխնոլոգիաներ», ԼՇԿԿ, ԵԹԿՊԻ
2017, Հավաստագիր որակի ապահովման աջակցի, «Մասնագիտական կրթական ծրագիր. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» վերապատրսատման դասընթաց, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
2015, Վկայական, «Հանուն արդյունավետ ուսուցման և ուսումնառության» վերապատրսատման դասընթաց, ՀՀ ԿԳՆ, ԵԹԿՊԻ, The World Bank
2008, Վկայական, Թատրոնի կառավարում, Community Connections, World Learning, USAID, Բոստոն, Նյու Յորք, ԱՄՆ
2001, Վկայական հարցազրուցավարների ամառային դպրոցի, «Սոցիոլոգիական որակական հետազոտություններ» ամառային դպրոց, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
1999, Վկայական, Դասընթաց Art management, People management, SCF/IBCCP, Թբիլիսի, Վրաստան
Գիտական և մասնագիտական գործունեություն
Զեկույցներով հանդես է եկել բուհական և հանրապետական գիտաժողովներում, մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային համաժողովների: Մեկ տասնյակ տպագրված հոդվածների հեղինակ է:
2022-ից Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ:
2016-2017թթ. համակարգել է «Արվեստի բուհերի շաբաթ» և Արվեստի բուհերի «Ամառային մշակութային դպրոց» նախագծերի աշխատանքները, որոնք իրականացվել են ԵՊԿ-ի, ԵԳՊԱ-ի հետ համագործակցությամբ:
2011–2012թթ. որպես փորձագետ մասնակցել է Կրթության որակ և համապատասխանություն ծրագրին, որն իրականացվում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և University of Oulu (Ֆինլանդիա) համագործակցությամբ: