Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն

Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնն ուսանողների համար ստեղծել է տարածք և համապատասխան պայմաններ՝ սովորելու, ստեղծագործելու և նորագույն տեխնիկական սարքավորումներին ծանոթանալու համար:

ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար գործում է տեխնիկական լաբորատորիա, կինոսրահ, ձայնագրման տաղավար:

«Անրի Վերնոյ» կինոսրահում ցուցադրվում են կուրսային և դիպլոմային աշխատանքների նախնական նյութեր: Ավարտական դիպլոմային աշխատանքների ցուցադրումն ու պաշտպանությունը, փառատոնային ֆիլմերի ցուցադրումները նույնպես տեղի են ունենում ֆիլմադարանի կինոսրահում: Կինոսրահից, DVD և CD սկավառակներից օգտվում են ինչպես ԵԹԿՊԻ-ի առկա և հեռակա համակարգի ուսանողները, այնպես էլ նախապատրաստական բաժնի սովորողները: «Անրի Վերնոյ» կինոսրահում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, վարպետաց դասեր, որոնց հաջորդում են քննարկումներ՝ մասնագետների և ուսանողների կարծիքներ։ Կինոսրահում դիտումներն ընթանում են հիմնականում առցանց: 2019 թ. կինոսրահն ամբողջությամբ վերանորոգվել է:

Տեխնիկական լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով՝ տեսախցիկներ, լուսանկարչական ապարատներ, լույսեր, կռունկ, սայլակ: Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողներին տրամադրվում է համապատասխան տեխնիկա՝ կուրսային և դիպլոմային աշխատանքների նկարահանումներն իրականացնելու համար: Նկարահանումները կարող են լինել ինչպես բուհի ներսում, այնպես էլ դրսում: Ուսանողն օգտվում է «ԵԹԿՊԻ կինոտեխնիկայի և սարքավորումների տրամադրման և օգտագործման կանոնակարգի» համաձայն:

ԵԹԿՊԻ-ի ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու ձայնագրման տաղավարում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ ձայնային աշխատանքի և հնչյունային ձևավորման հետ կապված՝ աղմուկի, թերությունների վերացում, երաժշտության կամ ցանկացած ձայնի փոփոխում, հանում, հետկադրային ձայնի տեղադրում: Դիմումի համաձայն՝ ուսանողներին հատկացվում է ժամանակ՝ տաղավարում աշխատելու համար, անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկան տրվում է նաև դուրս: Ձայնագրման տաղավարի օգնությամբ ապահովվում է ուսանողական աշխատանքների ձայների և գունային ֆոնի տեխնիկական բարձր որակ:

Ձայնագրման տաղավարի պատասխանատու՝ Դավիթ Դավթյան

Մոնտաժային տաղավարն  ապահովված է համակարգիչներով և համապատասխան մոնտաժային ծրագրերով: Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողները ներկայացնում են դիմում, որի համաձայն կազմվում է աշխատանքային գրաֆիկ, տրամադրվում է համակարգիչ, և ուսանողը հնարավորություն է ստանում աշխատելու՝ կուրսային կամ դիպլոմային աշխատանքի նկարահանված նյութերի վրա: Այս տաղավարում է, որ տեսանյութերը մոնտաժվում են, խմբագրվում և վերածվում ավարտուն ֆիլմերի: Տաղավարի տեխնիկական սպասարկող Ռազմիկ Գրիգորյանը կարգավորում է աշխատանքը, աջակցում ուսանողներին:

Մոնտաժային տաղավարի պատասխանատու՝ Ռազմիկ Գրիգորյան