25 մայիսի, 2024 թ.

Արփի Չոբանյանը միջազգային սիմպոզիումների է մասնակցել

Մեր ուսանողները միջազգային նախագծերի մաս են կազմում և ներկայանում իրենց ստեղծագործական աշխատանքներով։ Իսպանիայի Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքի «Կան Մարիներ» մշակութային կենտրոնում ապրիլի 24-ից մայիսի 15-ը կայացած «Ապրող Հայաստան» ցուցահանդեսին Արվեստի կառավարում մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Արփի Չոբանյանը ներկայացավ իր գեղանկարներով։

Արփի Չոբանյանը նաև մասնակցել է ապրիլի 15-22-ը Իսպանիայի Մոնզոն քաղաքում կայացած միջազգային նկարչական սիմպոզիումին, որին մասնակցել են 35 նկարիչներ աշխարհի 20 երկրներից։

-Սիմպոզիումներին մասնակցությունը լայն հնարավորություն է ստեղծագործողի համար ներկայացնելու իր արվեստը, միաժամանակ ունենալով փորձի փոխանակում։ Իսկ Բարսելոնայում կազմակերպած ցուցահանդեսը հնարավորություն էր ինձ համար ներկայանալու նաև որպես արվեստի կառավարիչ, քանի որ ամբողջ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էի,-ասում է Արփի Չոբանյանը։