6 հոկտեմբերի, 2024 թ.

ԵԹԿՊԻ-ի ուսանողները փոխանակման ծրագրով գտնվում էին Բուխարեստում

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ մի խումբ ուսանողներ գտնվում էին Բուխարեստի Յոն Լուկա Կարաջալեի անվան թատրոնի և կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանում։

Սառա Նալբանդյանի գլխավորությամբ մի խումբ ուսանողներ գտնվում էին Բուխարեստում Սառա Նալբանդյանի գլխավորությամբ մի խումբ ուսանողներ գտնվում էին Բուխարեստում

Մեր ուսանողները ցուցադրեցին Ստեֆանա Սամֆիրայի «Ներքին փոթորիկ» ներկայացումը՝ ոգեշնչված հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի և ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններից։ Ներկայացումը եռալեզու էր՝ հայերեն, ֆրանսերեն և ռումիներեն:

{alt} {alt}

Արվեստի շուրջ մեկ շաբաթ, լեզուների և մշակույթների իրական երկխոսություն, որտեղ ֆրանսերեն լեզվի ուսուցումը կարևոր տեղ է գրավել։ Մասնակիցները նշում են՝ անմոռանալի օրեր էին, նոր ծանոթություններ, մասնագիտական կարևոր փորձ էր այս ուղևորությունը։

{alt}

Հոկտեմբերի 4-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանությունում ընդունել է ռեկտոր Սառա Նալբանդյանին, ծրագրի մասնակից հայ և ռումին ուսանողներին և դասախոսներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչին։

{alt}

Նախագծի համակարգող Լուսինե Աբգարյանը նշում է, որ նման նախագծերը նոր հնարավորություններ են տալիս երիտասարդ մասնագետներին, ընդլայնում նրանց ստեղծագործական հորիզոնը, ինչպես նաև կապեր ստեղծելու հրաշալի առիթ են։

Նախագիծը բաղկացած է երկու մասից։ 2025-ի գարնանը Երևանում կհյուրընկալենք գործընկեր համալսարանի ուսանողներին և ԵԹԿՊԻ-ի ուսանողների հետ համատեղ նոր ներկայացում կբեմադրվի։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ։