Կամավորի ներառական դպրոցը՝ իրականություն
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իրականացրել է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:
«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված է մշակույթի ոլորտում կամավորական գործունեություն ու կամավոր աշխատանք իրականացնող անձանց համար: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար: Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային կյանքում լիարժեք ներգրավվածության ապահովմանը կամավորների միջոցով:
Ծրագրի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կամավորական աշխատանքի հմտություններին և առանձնահատկություններին, ներառականությանն ու մշակույթին, էթիկայի կանոններին, բազմազանությանը (հաշմանդամության տեսակները), շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմներին, կամավորների դերակատարմանը ներառական միջոցառումների իրականացման գործում, ինչպես նաև ամավորական ներառական աշխատանքների հայաստանյան և միջազգային փորձին: