25 հուլիսի, 2024 թ.

Ճանաչողական այց Ֆրանսիա

ԵԹԿՊԻ-ի ուսանողների խումբը ռեկտոր Սառա Նալբանդյանի և միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի ուղեկցությամբ այցելել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաք։

Նրանք հնարավորություն ունեցան դիտելու աշխարհի ամենահեղինակավոր թատերական փառատոներից մեկի` Ավինյոնի փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումները։

Այս անմոռանալի շրջագայության ընթացքում հաղորդակից դառնալով ֆրանսիական մշակույթին ու հարուստ ժառանգությանը՝ ուսանողները խորապես հասկացան և գնահատեցին մշակութային բազմազանությունը, ինչպես նաև զարգացրեցին ստեղծագործական մոտեցումները։

Այս օրերը նրանց համար դարձան ոգեշնչման, մասնագիտական աճի և ստեղծագործական մտահորիզոնի ընդլայնման լավագույն շրջանը։ Ուսանողները նշեցին, որ շրջագայությունը մեծ ազդեցություն ունեցավ իրենց ստեղծագործական կյանքի վրա և պատճառ դարձավ նորանոր մտահղացումների։