Ներկայացման առաջնախաղ Գյումրիում
2022 թվականից է Գյումրիում գործում երիտասարդական թատերախումբ, որի հիմնադիրն ու ռեժիսորը մեր բուհի մագիստրատուրայի ուսանող Արմեն Արշալույսյանն է:
Նախօրեին թատերախումբը հանդիսատեսին ներկայացավ ժամանակակից բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի «Վայրի երեխան» պիեսի բեմադրության առաջնախաղով: Ներկայացումը երկլեզու է՝ հայերեն-ֆրանսերեն: Առաջնախաղին ներկա էր նաև ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը:
Ներկայացումը մի երեխայի մասին է, որին գտնում են հրապարակում և չեն հասկանում որտեղից է նա, քանի որ երեխան ոչ մի բառ չի խոսում:
Բեմադրությունը՝ Արմեն Արշալույսյանի Վիդեոարտը՝ Փառանձեմ Սահակյանի Օպերատոր՝ Արմենակ Դիլանյան Դերերում՝ Նարեկ Հարությունյան, Անահիտ Ղազարյան, Արմեն Արշալույսյան