Ուսանողական ֆիլմ-նախագծերի փիթչինգ
Միջազգային շուկայի փորձ է ֆիլմի հայեցակարգի կամ գաղափարի ներկայացումը պոտենցիալ ներդրողներին, կինոարտադրող ընկերություններին ու պրոդյուսերներին` ֆինանսավորում կամ արտադրական աջակցություն ապահովելու համար։ Փիթչինգն էական քայլ է ֆիլմի ստեղծման գործընթացում և սովորաբար ներառում է պատմության, կերպարների, ժանրի, թիրախային լսարանի, շուկայական ներուժի և վաճառքի և այլ կարևոր կետերի հակիրճ և գրավիչ ներկայացում:
Սակայն այս ամենը պահանջում է պատմություն պատմելու հմտությունների, մարքեթինգային մտածողության և խոսքի գրավիչ ներկայացման կարողությունների համադրություն:
Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դասախոս Արտյոմ Բաղդասարյանի ջանքերով իրականություն դարձավ ուսանողական փիթչինգը, որտեղ ուսանողները ներկայացան ֆիլմ-նախագծերով։
Էդուարդ Օհանյանը, Սոնա Խաչատրյանը, Աշխեն Գրիգորյանը, Սոնա Սարիբեկյանը, Հրաչ Սիմոնյանը, Նարե Բաղդասարյանը և Դավիթ Ջինանյանը ներկայացան իրենց ֆիլմերի սիզլներով, որը տպավորություն է փոխանցում նրանց մտահղացման, ֆիլմի ընթացքի, արդեն առարկայական և շոշափելի հմտությունների՝ պատմություն պատմելու մասին։
Փիթչինգը համակարգում էր Արվեստի կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիա Սահակյանը, որը ներկայացնելով ուսանողներին՝ պատմեց նրանց նկարահանած ֆիլմերն ու կինոոլորտում գործունեությունը։