8 հուլիսի, 2024 թ.

Քևին Սփեյսին այցելել է ԵԹԿՊԻ

Հանրաճանաչ դերասան Քևին Սփեյսին վարպետության դաս է անցկացրել մեր բուհի մի խումբ ուսանողների համար։ Նա Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։

Սփեյսին բացառիկ վարպետությամբ կինոյում ստեղծել է կերպարներ, որոնք տպավորել են բազմահազար կինոդիտողներին։

Վարպետության դասի ընթացքում ուսանողների համար Սփեյսին նորովի է բացահայտել կինոարտադրության գաղտնիքները՝ անդրադառնալով քասթինգներին, դերասանի վարպետության կարևորագույն դրսևորումներին, իրական կյանքի և էկրանային իրականության տարբերություններին և ոչ միայն։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ միաժամանակ հղելով մասնագիտական կարևոր խորհուրդներ։

Քևին Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև լավագույն թատերական դերակատարման համար արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»: