26 ապրիլի, 2024 թ.

Ճանաչողական այց Ռումինիա

Սիրելի ուսանողներ, Բուխարեստի Յոն Լուկա Կարաջալեի անվան թատերական և կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի (https://studyinromania.gov.ro/unatc) հետ կնքած հուշագրի շրջանակում կազմակերպվում է ճանաչողական այց վերոնշյալ բուհ՝ 2024 թվականի սեպտեմբեր 29-ից հոկտեմբերի 6-ը:

Նախընտրական փուլին կարող են մասնակցել 3 ֆակուլտետների բոլոր այն ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա), ովքեր տիրապետում են ֆրանսերենին և անգլերենին:

Ծրագիրն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, և ծախսերը հոգում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:

Ցանկացողները գրանցվեն հետևյալ հղումով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 19-ն է: Հարցերի դեպքում դիմել Միջազգային կապերի բաժին (204 սենյակ):