31 հուլիսի, 2024 թ.

Իրանում կանցկացվի 4 թատերական փառատոն

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունը հրավիրում է օտարերկրյա պրոֆեսիոնալ թատերական խմբերին իրենց ստեղծագործություններով մասնակցելու հետևյալ փառատոնային իրադարձություններին՝

- Համադանի 29-րդ մանկական և երիտասարդական թատրոնի միջազգային փառատոն (նոյեմբերի 1-7, 2024թ., հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10․09․2024թ․)։

- 43-րդ «Ֆաջր» միջազգային թատերական փառատոն (փետրվարի 21-22, 2025թ., հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30․10․2024թ․)։

- Մարիվանի 17-րդ փողոցային թատրոնի միջազգային փառատոն (հոկտեմբերի 11-15, 2024թ․, հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30․08․2024թ․):

- 20-րդ տիկնիկային թատրոնի միջազգային փառատոն (դեկտեմբերի 16-23, 2024, հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10․09․2024թ․):

Փառատոները կհոգան կացության, սննդի և ներքին ճանապարհորդական (ներառյալ օդանավակայանից մինչև միջոցառման վայր և հակառակը) ծախսերը։ Ներկայացված ստեղծագործության՝ որակային քննության փուլը հաջողությամբ անցնելու պարագայում ինքնաթիռի տոմսի արժեքը ենթակա է քննարկման։

Խնդրում ենք ծանոթանալ փառատոների բուկլետների բովանդակությանը՝ լրացնելով անհարժեշտ ձևաթղթերը և դրանք ուղարկելով համապատասխան փառատոնի էլ․ հասցեին, որը նշված է բուկլետում, ինչպես նաև ուղարկել համանման պատճենը (cc) icro.iri.am@gmail.com -ին, որը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի պաշտոնական էլ․ հասցեն է։

Բուկլետները և անհրաժեշտ ձևաթղթերը կարող եք ներբեռնել կայքից՝ անցնելով հետևյալ հղմամբ https://bit.ly/3zXeKdD