11 օգոստոսի, 2024 թ.

«Ժամանակակից թատրոն» դասընթացի հայտագրում

2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի դիմորդները բացառիկ հնարավորություն ունեն դիմելու նաև ժամանակակից թատրոնի ճանաչված և լավագույն ռեժիսորներից մեկի՝ Իլյա Մոշչիցկիի «Ժամանակակից թատրոն» դասընթացին։

Դասընթացի նպատակն է ուսումնասիրել և կիրառել 21-րդ դարում թատերական արվեստի հետ տեղի ունեցած փոփոխությունները և նոր միջոցները։ Ինչպես է դերասանի մասնագիտությունը փոխակերպվում, ինչպիսի՞ն է դերասանական տեխնիկան այսօր։ Ո՞վ է այսօրվա դերասանը, ի՞նչ հմտություններ են պահանջվում դերասանից/ռեժիսորից՝ ժամանակակից թատրոնով զբաղվելու համար: Կուտակելով և յուրացնելով տեսական նյութը՝ հնարավորություն կստանաք այն կիրառել նաև գործնականում:

Ընդունելության համար անցկացվում է հարցազրույցի ու գործնական դասի փուլը, որը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ին։

Հարցազրույցի ընթացքում դիմորդները ներկայացնելու են իրենց մասնագիտությունը, խոսելու են նախընտրելի արվեստի գործերի մասին։ Հաշվի են առնվելու մտածողության ճկունությունը, տեղեկատվությունն ընկալելու, նորովի վերարտադրելու հմտությունը և ոչ միայն։ Իսկ գործնական մասում կլինի ֆիզիկական, դերասանական և բեմական պարապմունք: Անհրաժեշտ է ունենալ հարմարավետ հագուստ։

Դասընթացին կարող են մասնակցել այն բոլոր մագիստրանտները, ովքեր ցանկանում են տիրապետել ժամանակակից թատրոնի տեխնիկաներին։ Մասնակցելու հնարավորություն ունեն նաև 2-րդ կուրսի մագիստրանտները։

Դասընթացն անվճար է։

Անհրաժեշտ է հայտագրվել այս հղումով՝ https://forms.gle/6swGTvQARtbc2NFr5

Վերջնաժամկետը՝ օգոստոսի 28-ը ներառյալ։ Տեղերը խիստ սահմանափակ են։

Հարցերի դեպքում դիմել դեկանատ 060276382 հեռախոսահամարով։