Նոր նախագիծ. «Ստեղծագրության ակադեմիա»

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է ծրագիր, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները՝ ինքնաարտահայտման, միջոլորտային կապերի հաստատման, գիտելիքի և հմտությունների ձեռքբերման հնարավորություն տալով: Ստեղծագրության ակադեմիա ծրագրի շրջանակում տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Ընդհանուր առմամբ հինգ անվանակարգերի համար (բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար, արվեստի քննադատություն) հայտարարվում է ընդունելության մրցույթ, որին կարող են դիմել առնվազն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ցանկացողները: Խմբերի ձևավորումից հետո ոլորտի առաջատար մասնագետները դասընթացներ կմատուցեն ուսանողներին, որոնց կշնորհվի մասնակցության վկայագրեր: Դասընթացները անվճար են, բաղկացած են լինելու 10 մասից: Դասընթացներից հետո շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի շրջանակում հայտարարվող մրցույթին: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կհատկացվի դրամական պարգև և որ ամենակարևորն է, նրանց հայտերի հիման վրա կտպագրեվեն գրքեր, կնկարահանվեն ֆիլմեր և կիրականացվեն բեմադրություններ:

Ծրագրի շրջանակում

-150 մասնակից կստանա անվճար դասընթացների մասնակցելու հնարավորություն
-Յուրաքանչյուր անվանակարգում ներառված են 3 անվանի մասնագետներ

Լավագույն աշխատանքների հիման վրա՝
-Կտպագրվի պատկերազարդ գիրք
-Կնկարահանվի ֆիլմ/ֆիլմեր
-Կբեմադրվի թատերական ներկայացում/ներ

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձևանմուշը https://forms.gle/KDWPDrK2a2jwhGqs5 մինչև ս․թ․ հունիսի 15-ը ներառյալ։

Մրցույթն անցած մասնակիցներին կտեղեկացվի պատասխան գրությամբ, այնուհետև կտրամադրվեն դասապլանի և դասացուցակի մանրամասները: Ստացված հայտերի գնահատման արդյունքում՝ յուրաքանչյուր խմբում կներառվեն մինչև 30 ուսանողներ: Խմբի հագեցվածության պարագայում՝ ընտրված մասնակիցներին կառաջարկվեն այլ անվանակարգերի խմբերում ներգրավվելու հնարավորություն։