22 սեպտեմբերի, 2024 թ.

SETKANI/ENCOUNTER 2025 Միջազգային փառատոնի հրավեր

Չեխիայի Յանաչեկի անվան կատարողական արվեստների ակադեմիայի (JAMU) Թատրոնի ֆակուլտետը հրավիրում է դիմելու «SETKÁNÍ/ENCOUNTER 2025» թատերական համալսարանների 35-րդ միջազգային փառատոնի բաց մրցույթին, որը տեղի կունենա Բռնոյում՝ 2025 թվականի ապրիլի 1-5-ը:

SETKÁNÍ/ENCOUNTER-ը թատրոնի ուսանողների և մասնագետների համար նախատեսված միջազգային փառատոն է՝ ավելի քան 30 տարվա ավանդույթով: Փառատոնը հիմնականում կազմակերպվում է JAMU-ի Թատրոնի ֆակուլտետի ուսանողների կողմից:

Փառատոնի մանրամասները և հայտադիմումը կարող եք գտնել հետևյալ հղումով

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 4-ը։