30 սեպտեմբերի, 2024 թ.

Լոնդոնի արվեստի ներկայացուցիչների այցը ԵԹԿՊԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հոկտեմբերի 2-ին, ժամը 14։30-ին կհյուրընկալի «Ակադեմիական քաղաք» ծրագիրի շրջանակներում Լոնդոնի արվեստի համալսարանի (UAL) ներկայացուցիչներին։

Այցի մասնակիցներն են՝

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ՝ Սարգիս Հայոցյանը,

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն՝ Արմեն Սիմոնյանը,

Բրիտանական խորհրդի տնօրեն՝ Ադդէ Հովասափյանը,

Լոնդոնի արվեստի համալսարանի Գլոբալ ներգրավվածության տնօրեն՝ Իան Սթորեյը,

Լոնդոնի արվեստի համալսարանի Գլոբալ ծրագրերի ղեկավար՝ Յեսենիա Սան Խուանը,

Լոնդոնի արվեստի համալսարանի Հաղորդակցության քոլեջի միջազգային համագործակցության տնօրեն՝ Թոմ Վեբը։

Այցի ընթացքում նախատեսվում է շրջայց ինստիտուտում և քննարկում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդաբանության և այլ թեմաների շուրջ:

Քննարկման ընթացքում կապահովվի անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն: