20 օգոստոսի, 2024 թ.

Ի գիտություն ուսանողների

Հարգելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը գործարկել է Հորդանանի պետական ուսումնական հաստատությունների միացյալ էլեկտրոնային կայքէջ http://studyinjordan.jo/isaapp/ISALoginEN.aspx` օտարերկրյա քաղաքացիների 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության համար:

Վերոնշյալ կայքէջը հնարավորություն է ընձեռում օտարերկրյա ուսանողներին ծանոթանալ Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններին, ծրագրերին, գիտական աստիճաններին և մասնագիտություններին՝ հեշտացնելով ընդունելության նախապատրաստական փուլի կազմակերպումը: