26 սեպտեմբերի, 2024 թ.

«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ։

Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները, համահավաքելով նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Պարելով եկա այս աշխարհ» գիրքը։

A bright blue sky with white clouds painted in soft, sweeping brushstrokes.

Այսօր ԵԹԿՊԻ-ում կայացած շնորհանդեսի ընթացքում կազմողներն ամփոփ ներկայացրել են գիրքը, խոսել Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական ճանապարհի մասին։

A bright blue sky with white clouds painted in soft, sweeping brushstrokes.

Գրքում տեղ են գտել Մաքսիմ Մարտիրոսյանի՝ մանկության, ծնողների, ուսուցիչների, ուսանողների և գործընկերների մասին օրագրային գրառումները, ինչպես նաև առանձին գրառումներ, որոնք արտացոլում են խորեոգրաֆի մասնագիտությունը։

Գրքի առանձին գլուխը նվիրված է Մ. Մարտիրոսյանի մասին գործընկերների և աշակերտների հիշողություններին: Նրանց թվում են Յուրի Բուրլական, Նինա Անանիաշվիլին, Անդրիս Լիեպան, Կոնստանտին Ուրալսկին, Աննա Մարիկյանը, Նորայր Մեհրաբյանը, Վիլեն Գալստյանը, Ռուբեն Մուրադյանը և այլք: