Ուսանողական խորհուրդ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ինքնակառավարման ընտրովի մարմին է: Այն հիմնադրվել է 1994 թ. և գործում է ինստիտուտի կանոնադրության շրջանակներում:
Գործունեության ընթացքում Ուսանողական խորհուրդն ինստիտուտի ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի նշանակալի աջակցությամբ անցել է զարգացման և ինքնահաստատման դժվարին ճանապարհ:
Հիմնադրումից մինչ օրս Ուսանողական խորհրդի հիմնախնդիրն է եղել ծառայել իր բուհին և ուսանողությանը, նպաստել ուսումնակրթական և հոգևոր դաստիարակչական գործընթացների կազմակերպմանը, ուսանողության ինքնահաստատմանն ու ինքնադրսևորմանը:
Ուսանողական խորհուրդն իր գործունեության ընթացքում գործնական և կառուցողական փոխհարաբերություններ է զարգացրել մյուս բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ, եղել է մշակութային բուհերի ուսանողական խորհրդի անդամ:
Ուսանողական խորհրդի կանոնադրությունը: