Խորեոգրաֆիայի ամբիոն

Խորեոգրաֆիայի ամբիոնը, որպես առանձին կառուցվածքային միավոր, իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2013 թ.-ի սեպտեմբերի 1-ից: Մինչ այդ 2000 թվականից Մեներգի և բեմական շարժման ամբիոնին կից գործել է պարարվեստի ռեժիսուրայի բաժինը, որը (առկա և հեռակա ուսուցման համակարգում) թողարկել է պարարվեստի ռեժիսորներ և պարուսույցներ: Խորեոգրաֆիայի ամբիոնի ստեղծման գործում իրենց վաստակն են ունեցել ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Վիլեն Գալստյանն ու Թերեզա Գրիգորյանը:

Տարիների ընթացքում Խորեոգրաֆիայի ամբիոնը համագործակցել է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի և այլ երկրներից եկած մասնագետների հետ և կազմակերպել վարպետության դասեր՝ մոդեռն պարաոճում: Ուսումնառության ընթացքում ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներում:

Խորեոգրաֆիայի ամբիոնի կանոնադրությունը՝ այստեղ։

Պրոֆեսորադասախոսական կազմը

  • Հակոբյան Լիանա Ստեփանի, դոցենտ

  • Ազատյան Աշոտ Գագիկի, դոցենտ

  • Խառատյան Ռուդոլֆ Գուրգենի, ՀՀ ժող.արտիստ, դասախոս

  • Ասատուրյան Արա Աշոտի, դասախոս

  • Գաբրիել Խուդեդա Ֆրիդարմենի, դասախոս

Համատեղողներ

  • Ասլանյան Մարիամ Խաչատուրի, դասախոս

  • Հովհաննիսյան Նաիրա Հրաչյայի, դասախոս

  • Ղամբարյան Ստեփան Ստյոպայի, դասախոս

  • Փալանջյան Լիլիթ Աշոտի, դասախոս

  • Ավագիմյան Քրիստինա Ալբերտի, դասախոս

  • Ջուլհակյան Արման Հրաչիկի, դասախոս

  • Հարությունյան Արթուր Տիգրանի, դասախոս

  • Ավետիսյան Սևակ Գարիկի, դասախոս

  • Հայրապետյան Վարդինե Արամի, դասախոս

  • Բոլշիկյան Տաթևիկ Աշոտի, դասախոս

Ամբիոնի վարիչ՝ դոցենտ Լիանա Հակոբյան

Ամբիոնի կարգավար՝ Լաուրա Մելիքյան

Ամբիոն՝ ԵԹԿՊԻ, 3-րդ հարկ, 301 սենյակ

060 278973

choreography.chair@ystfi.am