photograph of Արմեն Վարուժանի Հարությունյան

Արմեն Վարուժանի Հարությունյան

Զարգացման գծով պրոռեկտոր

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1978 թվականի մայիսի 28-ին, Երևանում:

Կրթություն

  • 2000-2003, Վկայական արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
  • 1995-2000, Դիպլոմ գերազանցության, Թատերագիտություն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Աշխատանքային փորձ

  • 2023-ից ԵԹԿՊԻ-ի Զարգացման գծով պրոռեկտոր
  • 2014-2023 Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, ԵԹԿՊԻ
  • 2013-2014 մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ համայնքային ծառայողի երրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն
  • 2011-2013 ուսումնական մասի վարիչ, ԵԹԿՊԻ
  • 2004-2011, Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵԹԿՊԻ
  • 2002-ից, դասախոս՝ Արվեստի սոցիոլոգիա, Թատրոնի պատմություն, ԵԹԿՊԻ

Լրացուցիչ դասընթացներ, վերապատրաստումներ

  • 2021, Հավաստագիր վերապատրաստման դասընթացի, «Համակարգչային գրագիտություն», «Լսարանային ցուցադրություն», «Դասավանդման էլեկտրոնային տեխնոլոգիաներ», ԼՇԿԿ, ԵԹԿՊԻ
  • 2017, Հավաստագիր որակի ապահովման աջակցի, «Մասնագիտական կրթական ծրագիր. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» վերապատրսատման դասընթաց, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
  • 2015, Վկայական, «Հանուն արդյունավետ ուսուցման և ուսումնառության» վերապատրսատման դասընթաց, ՀՀ ԿԳՆ, ԵԹԿՊԻ, The World Bank
  • 2008, Վկայական, Թատրոնի կառավարում, Community Connections, World Learning, USAID, Բոստոն, Նյու Յորք, ԱՄՆ
  • 2001, Վկայական հարցազրուցավարների ամառային դպրոցի, «Սոցիոլոգիական որակական հետազոտություններ» ամառային դպրոց, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
  • 1999, Վկայական, Դասընթաց Art management, People management, SCF/IBCCP, Թբիլիսի, Վրաստան
  • Զեկույցներով հանդես է եկել բուհական և հանրապետական գիտաժողովներում, մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային համաժողովների: Մեկ տասնյակ տպագրված հոդվածների հեղինակ է:
  • 2022-ից` Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ:
  • 2016-2017թթ. համակարգել է «Արվեստի բուհերի շաբաթ» և Արվեստի բուհերի «Ամառային մշակութային դպրոց» նախագծերի աշխատանքները, որոնք իրականացվել են ԵՊԿ-ի, ԵԳՊԱ-ի հետ համագործակցությամբ:
  • 2011–2012թթ. որպես փորձագետ մասնակցել է Կրթության որակ և համապատասխանություն ծրագրին, որն իրականացվում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և University of Oulu (Ֆինլանդիա) համագործակցությամբ: