Սառա Աշոտի Նալբանդյան
Ռեկտոր
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1977 թվականի սեպտեմբեր 18-ին, Երևանում։
Կրթություն
- 2008-2010 թթ․ Հեռուստատեսության, կինոյի և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրա, Բոլոնիայի համալսարան, Իտալիա
- 2000-2004 թթ․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնի ասպիրանտուրա
- 2004 թ․ արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի շնորհում
- 1994-1999 թթ․ ԵՊՀ Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ
Մասնագիտական դասընթացներ
- 2018 թ․ նոյեմբեր, Սցենարական դասընթացներ, Բրիտանական խորհուրդ, ՀՀ
- 2017 թ․ ապրիլ-հունիս, Սցենարի վարպետության խորացված դասընթաց․ Ֆիլմոշկոլա, Մոսկվա, ՌԴ
- 2013 հունիս-հուլիս, «Վավերագրական կինոն թվային դարաշրջանում» դասընթաց, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա
- 2007 նոյեմբեր, Դասավանդման դիստանցիոն տեխնոլոգիաները, Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, ՌԴ
Մասնագիտական փորձ
- 2019-2022 թթ․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր
- 2019 թ․- մինչ օրս «Օրդերֆիլմ Փրոդաքշն», սցենարիստ, խմբագիր
- 2011 թ․- մինչ օրս ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ
- 2003 թ․- մինչ օրս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող
- 2010-2011 թթ․ Համազգային պետական թատրոնի գրական մասի վարիչ
- 2001-2008 թթ․ Հայ-ռուսական համալսարանի դասախոս
- 2019 թ․ դեկտեմբեր- հրավիրված դասախոս, Paul Valery համալսարան, Մոնպեյլե, Ֆրանսիա
Մասնագիտական անդամակցություն
- 2021 թ․ մինչ օրս «Studia Teatralne w Europie Srodkowo-Wschodniej» ամսագրի խմբագրական խորհուրդ, Վարշավա, Լեհաստան
- 2019 մինչ օրս, «Կանթեղ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ
- 2019-2022 թթ․ ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի անդամ
- 2016-2022 թթ․ ՀՀ ԲՈԿ-ի 17․00․01 մասնագիտական խորհրդի անդամ
- 2010 մինչ օրս Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ
- 2004-2012 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի անդամ
- 2004-2006 թթ․ Երիտասարդ արվեստագետների խորհրդի գիտքարտուղար
Մասնագիտական գործունեություն
- 2022 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ
- 2016 թ․ «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ
- 2012 թ․ Երիտասարդ ռեժիսորների աջակցման ծրագրի կոմիտեի անդամ
- 2012 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի երրորդ շաբաթվա փորձագետ և գեղարվեստական համակարգող
- 2011 թ․ Հայաստանում իտալական ֆիլմերի առաջին շաբաթվա էքսպերտ և գեղարվեստական համակարգող
- 2010 թ․ «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի միջազգային փառատոնի գեղարվեստական համակարգող
Մրցանակներ
- 2023 թ․ - «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմերի նախագիծ, JiHlava վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Հատուկ հայացք» մրցանակ, «Meeting Point» կինոֆորում, Վիլնյուս, Լիտվա
- 2021 թ․ - Տարվա լավագույն պիես, «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխություն, Երևան, ՀՀ
- 2019 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Մոնոկլ» միջազգային մոնոդրամայի փառատոն, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
- 2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), առաջին մրցանակ, «Թեփսիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Կիլ, Գերմանիա
- 2018 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), «Արտավազդ» ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակ, Երևան, ՀՀ
- 2017 թ․- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժ․՝ Նարինե Գրիգորյան), Գրանպրի, «Ասպինդիս» միջազգային մոնոդրամայի փառատոն, Վիլնյուս, Լիտվա
- 2010 թ․ - «Կոսմոս․ ձայներ խորից դուրս», Լավագույն վավերագրական ֆիլմ, «Լիբերո Բիզարի» հիմնադրամի միջազգային կինոփառատոն, Սան Բենեդետո դել Տրոնտո, Իտալիա