Ուսումնական գործընթացի համակարգման բաժին

ԵԹԿՊԻ-ի Ուսումնական գործընթացի համակարգման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  1. մասնակցում է ուսումնական գործընթացը կանոնակարգող փաստաթղթների մշակմանը և բարելավմանը,
  2. իրականացնում է ուսումնական գործընթացի արդյունավետության մշտադիտարկում,
  3. համակարգում է ուսանողների փոխատեղման և ուսման վարձի մասնակի փոխհատուցման գործընթացների կազմակերպումը,
  4. համակարգում է քննությունների կազմակերպման գործընթացը, ռեկտորին է ներկայացնում քննությունների արդյունքների վերլուծությունը և առաջարկություններ է մշակում քննաձևերի կատարելագործման և քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ,
  5. ապահովում է ռեկտորի հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների իրականացումը,
  6. կազմում է դիպլոմների ընդունման և հանձման ակտը,
  7. իրականացնում է դիպլոմների բաշխում, բաշխման վերաբերյալ հաշվետվության կազմում և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացում,
  8. կազմում և վարում է ավարտական փաստաթղթերի բաց թողնման գրանցամատյանը,
  9. ստուգում և հրամանագրման է պատրաստում շրջանավարտների վերաբերյալ ֆակուլտետների ներկայացրած զեկուցագրերը,
  10. տրամադրում է դիպլոմների կրկնօրինակներ, կորցրած միջուկներ, և հավաստում է փաստաթղթերի իսկությունը,
  11. նախապատրաստում և տրամադրում է ակադեմիական տեղեկանքներ և դրանց վերաբերյալ կազմում ընդունման և հանձման ակտ,
  12. կազմում է առկա համակարգում սովորող ուսանողների դասացուցակները,
  13. պատրաստում է առկա և հեռակա համակարգում վերականգնվող, հեռացվող ուսանողների հրամանները,
  14. իրականացնում և վերահսկում է քոլեջներից ԵԹԿՊԻ-ում ուսումը 2-րդ կուրսում շարունակելու համար ընդունելության հետ առնչվող կազմակերպական աշխատանքները,
  15. վերահսկում է ուսումնական և քննական գործընթացը,
  16. պատրաստում է բոլոր տիպի հրամանների նախագծերը:

Ուսումնական գործընթացի համակարգման բաժինը վերահսկում է ուսումնական և քննական գործընթացը, պատրաստում է բոլոր տիպի հրամանների նախագծերը, իրականացնում է վերահսկում է քոլեջներից ԵԹԿՊԻ- ում ուսումը 2-րդ կուրսում շարունակելու համար ընդունելության հետ առնչվող կազմակերպական աշխատանքները: Բաժինն իրականացնում է նաև ուսումնական գործընթացի արդյունավետության մշտադիտարկում:

Բաժնի պետ ՝ Հասմիկ Իսրայելյան

hasmik.israyelyan@ystfi.am

Տեսուչ ՝ Սոֆյա Մուրադյան

sofya.muradyan@ystfi.am

060 278 974

ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 210 սենյակ