Հրատարակություններ

ԳՈՌ ՎԱՆՅԱՆ, ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը հրատարակված է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ։  Ծրագիրը ամփոփ համակարգում է «Թատրոնի պատմության» ընդհանուր դասընթացը: Ներկայացված է արեւմտաեվրոպական, ռուս եւ հայ թատրոնի պատմության զարգացման փուլերը, թատերական ուղղություններն ու նշանավոր արվեստագետների գործունեությունը: Նախատեսված է ինչպես բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների, այնպես էլ թատերական արվեստով ու թատրոնի պատմությամբ հետաքրքրվողների համար:

Ծրագիրը ներբեռնելու համար սեղմել այստեղ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ, ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ծրագիրը հրատարակված է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ։  Ոսումնամեթոդական ձեռնարկը «Հայ կինոյի պատմության» դասընթացի ուսումնասիրության ուղեցույց է: Ձեռնարկի նպատակն է օգնել ուսանողներին եւ առարկան դասավանդողներին յուրացնել ազգային ֆիլմարվեստի պատմության բովանդակությունը` կինովերլուծության դասական եւ արդի մեթոդների հիմքի վրա:

Ուղեցույցը ներբեռնելու համար սեղմել այստեղ։

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ, ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՍՑԵՆԱՐԱԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ. ԳՐԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցը հրատարակված է Եր7անի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Ուղեցույցի նպատակն է ուսանողին և մասնագետներին փոխանցել դրամայի ստեղծման կանոնների, օրինաչափությունների, տեխնիկաների հմտությունների, դրամատուրգիական ստեղծագործության վերլուծական մեթոդների, դրամայի զարգացման պատմական փուլերի, դրամատուրգիական ժանրերի, սյուժեի գաղափարաթեմատիկ ձևավորման և դրամատիկական կոնֆլիկտի կառուցման կարողություն, գրական ձևի և ոճի տիրապետում։

Ուղեցույցը ներբեռնելու համար սեղմել այստեղ։

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱԿԱՆ ՀԻՄՔԸ

Վովա Արզումանյանի «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գրքում խորությամբ ուսումնասիրված են այսօր արտադրվող ֆիլմերի հիմք հանդիսացող դրամատուրգիան, մատնանշված են խնդիրներն ու կինոգիտական-գրականագիտական միասնական վերլուծության արդյունքում առաջարկվում են դրանց հաղթահարման ուղիները՝ գրականություն-կինո փոխառնչությունների մակարդակում:

«Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը նաև ձեռնարկ- քննախոսություն է, որը կօգնի կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներին ծանոթանալ հայկական կինոարտադրության դրամատուրգիական մտքին, ուշադրություն դարձնել թույլ և ուժեղ կողմերին:

Գիրքը ընթերցելու կամ ներբեռնելու համար սեղմել այստեղ:

«ԱՐՎԵՍՏԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ, ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԱՐՎԵՍՏԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Ժողովածուում տեղ են գտել ԵԹԿՊԻ-ի ՈՒԳՍԸ-ի կազմակերպած երիտասարդական գիտաժողովի նյութերը։

Ներբեռնելու համար սեղմել այստեղ։

«ԿԻՆՈ/ԹԱՏՐՈՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

«Կինո/թատրոն» ուսանողական ամսագիրը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն արձանագրում է ուսանողների և դասախոսների ընթացիկ ակադեմիական կյանքը, անցած ուղին, հաջողությունները և գործունեությունն ինստիտուտում և դրանից դուրս։

Ներբեռնելու կամ դիտելու համար սեղմեք այստեղ՝