Մասնագիտական գրադարան

library of ystfi

Գրադարանը ստեղծվել է 1944 թ. Երևանի գեղարվեստա-թատերական  ինստիտուտի ստեղծման  շրջանում: 1994 թ. այն  16.000 միավոր գրքով առանձնացել է  Գեղարվեստի ինստիտուտից: Այսօր գրադարանում առկա է մոտ 46342 գիրք:  Բուհական գրադարանի անխափան գործունեության  ամենամեծ  երաշխիքը գրքային  ունեցվածքի  շարունակական  համալրումն  է:

Գրադարանը  համալրվում  է  նոր  հավաքածուներով` Ա. Սախարով, ֆրանսիական դեսպանատան, Սոս  Սարգսյանի, Արմեն Մազմանյանի, հեղինակների, տարբեր  անհատների  նվիրատվություններով, մեծ պահանջարկ ունեցող գրքերի վերատպությամբ, ինստիտուտի կողմից գրապաշարի  համալրման  համար հատկացվող միջոցներով:

ԵԹԿՊԻ-ի գրադարանին  է  հանձնվել  16  հազար  կտոր գիրք,  որից  900-ը` Ա.Գուլակյան  և  Վ. Վարդանյան  ֆոնդեր  և 431  հազվագյուտ գրքեր,  որոնց թվում` Энциклопедический словарь,  Брокгаузъ в 81 томах, Ежегодникъ императорскихъ театровъ, 1880-ական թվականներին  Թիֆլիսում  լույս  տեսած Վ. Շեքսպիրի  ստեղծագործությունները  և  այլն:

coridor of ystfi's library

1998 թ.-ից գրադարանն աշխատանքային սերտ համագործակցության մեջ է  Հայմամուլի հետ: Բաժանորդագրությամբ ձեռք  են  բերվում  թերթեր,  ամսագրեր,  հանդեսներ /12-14 անուն/ Երևանում  և  Մոսկվայում  լույս  տեսնող  պիեսների  ժողովածուներ:

Գրադարանի քարտարաններում արտացոլված  է  առկա գրականությունն  ըստ  մասնագիտությունների՝ թատրոնի պատմություն,  ռեժիսուրա,  դերասանի  վարպետություն,  կինոյի պատմություն,  կինոարվեստ,  հայ գրականություն,  ռուս  և  համաշխարհային գրականություն: Հատուկ ուշադրություն  է  դարձվում  պիեսների  ձեռքբերմանը: Գրականության 30-35%-ը կազմում են պիեսները` մեքենագիր,  առանձին գրքերով  կամ  ժողովածուների  տեսքով:

Սպասարկում. Ընթերցողական  պահանջարկի  բավարարումը գրադարանի  հիմնախնդիրն է։ Ինստիտուտի գրադարանն  ունի  սպասարկմանն  անհրաժեշտ  բարենպաստ  պայմաններ: Նպատակային  սպասարկման  համար  նախատեսված  են  առանձին  ստորաբաժանումներ` աբոնենտի բաժին,  ընթերցասրահ  և  համակարգչային սենյակ:

Head of the library Gayane Sargsyan

Սպասարկման  ոլորտում  ամենածանրաբեռնվածը  աբոնենտի  բաժինն  է: Այն  իրականացնում  է գրադարանային գործի մի  քանի գործառույթ.

  • Բաժանորդագրություն

  • Գրականության պատվերների  ընդունում

  • Պատվիրված և  վերադարձված գրքերի  համակարգում  և  փոխադրում

  • Կորուստների հաշվառում  և  փոխհատուցման  կազմակերպում

Ինստիտուտի ընթերցողների ներգրադարանային սպասարկում իրականացվում է նաև ընթերցասրահում։

Ընթերցասրահում  եղած  առձեռն ֆոնդերը  բովանդակում  են  ոչ  միայն  նեղ մասնագիտական  ուղղվածության գրականութուն,  դասագրքեր,  ուսումնական և ուսումնա-օժանդակ  ձեռնարկներ, ուսուցման գործընթացին  անհրաժեշտ  բազմաբնույթ  այլ հրատարակություններ,  այլև  մեծ  պահանջարկ  ունեցող  տեղեկատուներ` հանրագիտարաններ,  բառարաններ,  ալբոմներ:

Այստեղ առկա է նաև 500-ից ավելի  թղթապանակ`  ռեժիսորների,  դերասանների, գրականության  և  արվեստի  վերաբերյալ,  հոդվածներ  թերթերից  և  ամսագրերից։

Թղթապանակներից օգտվում են նաև դասախոսները, մագիստրոսները, ասպիրանտները, շրջանավարտները, իսկ  մյուս  բաժինների ուսանողները`  կուրսային  և  դիպլոմային  աշխատանքներ գրելու  ընթացքում:

Գրադարանի վարիչ՝ Գայանե Սարգսյան

060279414

library@ystfi.am