Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

լշկ.webp

Լրացուցիչ, շարունակական կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ապահովում է ԵԹԿՊԻ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսումնառուների մասնագիտական որակավորման անընդհատ բարձրացումը: Վերապատրաստումներ և/կամ դասընթացներ է իրականացնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շահակիցների համար:

3.webp

Կենտրոնը կառավարում և բարելավում է բուհի սերվերները, ինչպես նաև իրականացնում ՏՏ ոլորտի այլ գործառույթներ:

8.webp

Եվրոպական համագործակցության, Բոլոնիայի և Թուրինի գործընթացի կարևոր ուղղություններից է լրացուցիչ և շարունակական կրթությունը, որը ենթադրում է բարձրագույն և շարունակական կրթական համակարգում Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան խորքային փոփոխությունների իրականացում, մասնավորապես «Ողջ կյանքի ընթացքում ուսումնառության» (Life Long Learning) հնարավորությունների ստեղծում` ապահովելով կրթության շարունակականությունը:

10.webp
17.webp

2024 թվականի ընթացքում ԼՇԿՏՏԿ-նն իրականացրել է հետևյալ վերապատրաստումները՝ «Կիբեր-թրաֆիկինգ և կիբերանվտանգություն» (2024թ., մարտի 3, բանախոսներ՝ Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովա և ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյան), «Կամավորի ներառական դպրոց» (2024թ., մայիսի 6-13), Բեմական շարժում. սուսերամարտ (2024թ., մայիսի 6 - հունիսի 28), Բեմական շարժում. ձեռնածություն (2024թ., հոկտեմբերի 28 - նոյեմբերի 29):

ԼՇԿՏՏԿ ղեկավար՝ Վարսիկ Կոմբաջյան

varsik.kombajyan@ystfi.am