Որակի ապահովման կենտրոն
Որակի ապահովման կենտրոնի կանոնակարգը։
ԵԹԿՊԻ-ի որակի ապահովման ձեռնարկ։
Քաղաքականություն
ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵԹԿՊԻ-ի որակի ապահովման քաղաքականությունը սահմանում է ԵԹԿՊԻ-ում որակի ապահովման գործընթացների իրականացման սկզբունքները, ուղենիշերը և ընթացակարգերը: ԵԹԿՊԻ 2018-2022թթ. զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաքելության իրականացմանն ուղղված գերակա նպատակներից մեկը՝ «Որակի ապահովման գործունեության ամրապնդում», որի իրականացումը թույլ կտա բուհում ձևավորել կրթության, գիտության և հասարակության միահյուսված ու ներդաշնակ գործունեությունն ուղղված ներքին և արտաքին շահակիցների կարիքների բավարարմանը, որի ապահովումը իրականացում է ԵԹԿՊԻ որակի ապահովման կենտրոնը:
ԵԹԿՊԻ որակի ապահովման քաղաքականութունը բխում է ԵԹԿՊԻ-ի առաքելությունից և պետք է նպաստի ԵԹԿՊԻ ռազմավարական նպատակների արդյունավետ իրականացմանը, ԵԹԿՊԻ-ում մասնագիտական կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների համապատասխանությանը, սովորողի համար սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը, մատուցվող կրթության համապատասխանությանը ՈԱՇ-ին, ԵԹԿՊԻ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ԵԹԿՊԻ որակի ապահովման քաղաքականության նպատակն է հստակ մեխանիզմների միջոցով բուհի որակի շարունակական բարելավման ապահովումը՝ ուղղված ԵԹԿՊԻ առաքելության իրականացմանը, որը ընդգրկում է 4 հիմնական գործողություն.
Պլանավորում` խնդիրների սահմանում, հնարավոր լուծումների ձևակերպում,
Իրականացում` սահմանված պլանի հիման վրա միջոցառումների իրականացում,
Գնահատում` իրականացված գործողությունների ընթացիկ գնահատում,
Բարելավում` արդյունքների ամփոփում և հետագա քայլերի վերանայում:
ԵԹԿՊԻ որակի ապահովման քաղաքականության խնդիրներն են.
բարձրացնել մատուցվող կրթական ծառայությունների որակը,
շարունակաբար բարելավել և արդիականացնել որակի ապահովման համակարգը, մեխանիզմները, գործիքները, ընթացակարգերը և որակի ապահովմանն առնչվող այլ փաստաթղթեր,
ապահովել որակի քաղաքականության համապատասխանությունը ԵԹԿՊԻ-ի առաքելությանը և գերակա նպատակներին,
շարունակական բարելավել որակի ապահովման, մշտադիտարկման և բարելավման գործիքակազմ,
շարունակաբար բարելավել կրթական ծրագրերի որակը և բովանդակությունը, փորձելով կրթական ծրագրերը և դրանցում վերջնարդյունքները համապատասխանեցնել աշխատաշուկայի, գործատուների պահանջներին, արտաքին և ներքին շահառուների կարիքներին և հասարակության հարաճուն պահանջներին,
ապահովել ԵԹԿՊԻ-ի հաշվետվողականությունը ներքին և արտաքին շահակիցների առջև,
ապահովել ԵԹԿՊԻ-ի որակի ապահովման գործընթացների թափանցիկությունը,
ապահովել ԵԹԿՊԻ-ի բարձր վարկանիշը և գործարար համբավը մասնագիտական բարձրագույն կրթության ոլորտում,
իրավանորմատիվային դաշտի ապահովում:
Որակի կառավարման քաղաքականությունը։
Որակի ապահովման ընթացակարգերը
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԱՀԵՆ ԿՐԹԱԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Ուսումնառության գործընթացում իմացության դրսևորումներն ըստ բարդության մակարդակների առաջին անգամ դասակարգել է ամերիկացի գիտնական Բենիամին Բլումը` 1956թ-ին: Իմացության ձևերի այդ հիերարխիկ դասակարգումն այնուհետև կոչվել է Բլումի տաքսոնոմիա (դասակարգում), որն ունի 6 մակարդակ, ըստ աճող բարդության` սկսած փաստերի պարզ հիշողությունից և վերարտադրությունից ստորին մակարդակում, մինչև վերլուծություն և գնահատում`
Այս մակարդակներից յուրաքանչյուրը ենթադրում է ուսանողների հմտությունների որոշակի ցանկ.
Գիտելիք – որոշակի փաստերի և տվյալների հիշողություն և վերարտադրություն:
Իմացություն – փաստերը և տվյալները հասկանալու և մեկնաբանելու ունակություն:
Կիրառություն – առաջադրանքի կամ խնդրի կատարման համատեքստում գիտելիքի և իմացության կիրարկում:
Վերլուծություն – տեղեկատվության կամ փաստերի համեմատում, բաղկացուցիչ մասերի կամ իմաստների բաժանում` դրանց իմաստը, նշանակությունը և փոխհարաբերությունը հասկանալու նպատակով:
Համադրում – տեղեկատվության կամ փաստերի նորովի համակցում` ցանկալի հատկանիշներով նոր ամբողջու- թյուն ստանալու նպատակով
Գնահատում – առկա տեղեկատվության կամ փաստերի հիման վրա դատողություններ և եզրահանգումներ անելը և արդյունքների արժևորումը:
ԵԹԿՊԻ-ում կրթական ծրագրի մշակումը թիրախավորված է հետևյալ կարևորագույն խնդիրների լուծմանը.
կրթական վերջնարդյունքների սահմանմանը.
ուսանողակենտրոն մոտեցման ներդրմանը.
դասավանդման և ուսումնառության վերջնարդյունքներին միտված մեթոդների կիրառմանը.
վերջնարդյունքների գնահատմանը:
Սովորաբար դասընթացի կրթական վերջնարդյունքները ձևակերպվում են` ըստ հետևյալ դասակարգումների,
մասնագիտական գիտելիք և իմացություն,
գործնական մասնագիտական կարողություններ և հմտություններ,
ընդհանրական կարողություններ և հմտություններ:
Այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս մշակելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթական վերջնարդյունքներ, ինչպես նաև ինքնավերլուծության մեջ հստակ ցույց տալու տվյալ որակավորմամբ շրջանավարտների զբաղվածության ոլորտներն ու մակարդակը:
ԵԹԿՊԻ-ում կրթական ծրագրերը միտված են կրթական վերջնարդյունքներին, ինչը պայմանավորված է վերջին տարիներին հասարակական փոփոխվող պահանջմունքներով` կարևորելով աշխատաշուկա մուտք գործող շրջանավարտների ոչ միայն գիտելիքները, այլ նաև հմտություններն ու կարողությունները:
Վերջնարդյունքը կարելի է սահմանել, որպես դասընթացի կամ ուսումնական ծրագրի ավարտին սովորողից ակնկալվող գիտելիքի, կարողությունների և հմտությունների սահմանված ձևաչափի նկարագրություն, որը ցույց է տալիս, թե ուսումնառության ավարտին հատկապես ինչ պետք է գիտենա, հասկանա, կարողանա անել ուսանողը:
Վերջին տարիներին ուսումնառության գործընթացի շրջադարձը դեպի ուսանողամետ մոտեցում և դրա արդյունքում կրթական վերջնարդյունքով կրթական ծրագրերի ձևավորումը համընդհանուր միտում է դարձել Բոլոնիայի մասնակից երկրներում: Հետևաբար, նման անցումը անհրաժեշտություն դարձավ նաև ԵԹԿՊԻ-ի համար: Կրթական վերջնարդյունքներով կրթական ծրագրերի ձևավորման պահանջը թելադրված է նաև Որակավորումների ազգային շրջանակով (ՈԱՇ): Որակավորումների ազգային շրջանակը, ինչպես նաև որակավորումների համաեվրոպական շրջանակը սահմանում է կրթական հաստատությունների կողմից սեփական կրթական ծրագրերի վերանայում, ինչի արդյունքում հստակ կսահմանվեն կրթական ծրագրերի վերջնարդյունքները: Կրթական վերջնարդյունքների ձևակերպման հիմնական նպատակն ակնկալվող գիտելիքի ծավալի ու բովանդա- կության չափելիության ապահովումն է:
Որակի ապահովման ընթացակարգերը։
Որակի ներքին ապահովման հայեցակարգ
ԵԹԿՊԻ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Որակի ներքին ապահովումը Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի հիմնական տարրերից է: Այն դիտարկվում է` որպես մշտադիտարկումներ կատարելու մեխանիզմ: Ուսանողները, շրջանավարտները, գործատուները և հասարակությունը կրթական ծառայությունների նպատակների իրականացում են ակնկալում ուսումնական հաստատություններից: ԵԹԿՊԻ-ի որակի ներքին ապահովման համակարգը հետևում է Եվրոպական չափորոշիչներում և ուղենիշերում ձևակերպված հիմնարար սկզբունքներին: Դրանք են.
ԵԹԿՊԻ-ն առաջնային պատասխանատվություն է կրում կրթության որակի ապահովման համար,
ԵԹԿՊԻ-ն կրթության որակի ապահովման համար հաշվետու է իր ուսանողներին, գործատուներին և այլ շահառուներին,
ԵԹԿՊԻ-ը պետք է կարողանա հավաստել իր տրամադրած կրթության որակը երկրում և միջազգայնորեն,
ԵԹԿՊԻ պետք է ապահովի կրթության որակի շարունակական բարելավում` ուսանողների և այլ շահառուների սպասելիքներին համահունչ:
ԵԹԿՊԻ-ն իր սկզբունքներն իրագործելու համար սահմանում է որակի ներքին ապահովման համար հետևյալ հիմնական նպատակները.
ԵԹԿՊԻ-ում որակի ներքին ապահովման մեխանիզմների մշակումը, գործադրումը և շարունակական բարելավումը,
խթանել ուսուցման որակի շարունակական բարելավումը և որակի մշակույթի զարգացումը ԵԹԿՊԻ-ում,
ապահովել ԵԹԿՊԻ կրթության որակի վերաբերյալ հաշվետվողականությունը ուսանողների, գործատուների, հիմնադիրների և ֆինանսավորող այլ կազմակերպությունների առջև։
Նշված նպատակներից ելնելով էլ ԵԹԿՊԻ-ն մշակում է որակի ներքին ապահովման համակարգի հետևյալ հիմական խնդիրները.
ապահովել կրթական ծրագրերի ու դրանց իրականացման գործընթացների որակի ապահովման քաղաքականութուն և դրան փոխկապակցված ընթացակարգերի ստեղծում ու շարունակական բարելավում,
ապահովել ԵԹԿՊԻ կրթության որակի վերաբերյալ հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ ուսանողների, գործատուների, հիմնադիրների և ֆինանսավորող այլ կազմակերպությունների առջև,
ստեղծել մեթոդական և կազմակերպական հիմքեր ԵԹԿՊԻ-ի և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համար,
խթանել ուսուցման որակի շարունակական բարելավումը,
հետամուտ լինել ԵԹԿՊԻ առաքելության իրականացմանը` նրա տեսլականին, ռազմավարական նպատակներին և խնդիրներին համապատասխան,
խթանել Ինստիտուտում որակի ապահովման մշակույթի ձևավորումը, արմատավորումը և հետագա զարգացումը,
ձևավորել և շարունակական բարելավել որակի ապահովման, մշտադիտարկման և բարելավման գործիքակազմ,
ներդնել կրթական ծրագրերի իրականացման գործընթացների որակի ապահովման քաղաքականութուն,
ապահովել դրա իրականացումը, դրան փոխկապակցված ընթացակարգերի ձևավորումը ու շարունակական բարելավումը,
իրականացնել կրթության որակի ապահովման միջազգային չափորոշիչներին համապատասխան լավագույն փորձի բացահայտումն ու տարածումը,
իրականացնել ինստիտուտի ինստիտուցիոնալ կարողությունների և կրթական ծրագրերի ինքնավերլուծության և ինքնագնահատման կազմակերպում,
հավաքագրել, համակարգել և մշակել ԵԹԿՊԻ-ում կրթության որակի ապահովման համակարգի վերաբերյալ տեղեկատվություն,
ապահովել ԵԹԿՊԻ-ի թափանցիկությունը և հաշվետվողականությունը ներքին և արտաքին շահակիցների առջև,
գնահատել կրթական ծառայությունների արդյունավետությունը, իրականացնել ԵԹԿՊԻ-ի գործունեության վերլուծություն, ներկայացնել ԵԹԿՊԻ-ի զարգացմանը նպաստող առաջարկություններ,
ԵԹԿՊԻ-ի ղեկավարությանը ներկայացնել որակի ապահովման առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին հաշվետվություն:
Որակի ներքին ապահովման հայեցակարգ։