Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետ
Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ին: Ֆակուլտետն ուսուցում է իրականացնում առկա համակարգում բակալավրի կրթական ծրագրով Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությամբ:
Ելնելով ԵԹԿՊԻ-ի առաքելությունից՝ արվեստի տեսություն, պատմություն և կառավարում, թատերագիտություն, կինոգիտություն և սցենարադրամատուրգիական արվեստ մասնագիտական կրթական ծրագրերը նպատակ ունեն մշակույթի և արվեստի ոլորտում պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կնպաստեն ոլորտի առաջընթացին և զարգացմանը, ձևավորել մշակույթի և արվեստի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ՝ խթանելով վերլուծական ունակությունների զարգացմանը։
«Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է արվեստի կառավարման ոլորտում տեսական գիտելիքների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։
«Թատերագիտություն» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է թատերական արվեստի պատմության, տեսության իմացություն և թատերագիտական հմտությունների ուսուցում, նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։
«Կինոգիտություն» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է կինոգիտության տեսական խնդիրների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։
«Սցենարադրամատուրգիական արվեստ» մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է գրական վարպետության տեսական խնդիրների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։
Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի կանոնադրությունը՝ այստեղ։
Դեկանի ժ/պ՝ արվեստագիտության թեկնածու Անի Հարությունյան
Օգնական՝ Սյուզի Սահակյան
Դեկանատ` ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 212 սենյակ
Հեռ․՝ 060 276382
Էլ․ հասցե՝ art.chair@ystfi.am