Նարինե Սեյրանի Սարգսյան
Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր
Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 16-ին, Երևանում:
Կրթություն
- 1976-1981 թթ. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին։
- 1981-1984 թթ. Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ասպիրանտուրայ:
- 1986 թ․ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժամանակակից հայ ռեժիսուրայի զարգացման հիմնական միտումները» թեմայով և ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Մասնագիտական գործունեություն
- 1985 թվականից ԵԹԿՊԻ-ում դասավանդել է «Ռուս թատրոնի պատմություն» և «ԽՍՀՄ ժողովուրդների թատրոնի պատմություն» առարկաները:
- 1993-2003 թթ. համատեղությամբ դասավանդել է Երևանի պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:
- 1993 թվականից ԵԹԿՊԻ-ում ղեկավարել է թատերագիտական կուրսեր՝ դասավանդելով «Թատերական քննադատության սեմինար» առարկան։
- 2007 թվականից մագիստրոսական թեզերի ղեկավար է։
- 1992 թվականին ստացել է դոցենտի, 2005 թվականին` պրոֆեսորի գիտական կոչում:
- 2003 թ. ընտրվել է Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան։
- 2012-2014 թվականներին աշխատել է Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում:
- 2014 թ. առ այսօր բուհի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորն է:
Գիտական գործունեություն
- 90-ից ավելի թատերագիտական, ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է։
- «Ռուս թատրոնի պատմություն. ակունքներից մինչև 18-րդ դարավերջ» /2003/ դասագրքի հեղինակ։
- «Ռուս թատրոնի պատմություն. 19-րդ դարավերջ և 20-րդ դարասկիզբ» /2010/ դասագրի հեղինակ:
- Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, միջազգային գիտաժողովներում, սեմինարներում, համաժողովներում՝ ՀՀ-ում և արտերկրներում։
Մասնագիտական անդամակցություն
- 1985 թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:
- 2017-2020 թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Ավանդական խաղարկային արվեստների ֆորումի վարչության անդամ (մինչև 2020 թ.):
- 2022 թվականից առ այսօր Թատրոնի լիդերների միջազգային կազմակերպության վարչության անդամ, Ռումինիա։
Պարգևներ
- 2003 թ․ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
- 2014 թ․ արժանացել է Մովսես Խորենացի մեդալի։