Կերպարվեստի և անիմացիայի ամբիոն
Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնը հիմնադրվել է 2011 թվականին:
Ամբիոնը ընդգրկում է մասնագիտական արվեստանոցներ, մոնտաժի, անիմացիոն, ձայնային տաղավարներ, համակարգչային լսարաններ, կինոդահլիճներ և այլն:
Այսօր Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնը թողարկում է շրջանավարտներ Գեղանկարչություն (բեմանկարչություն, մուլտնկարչություն) և Համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտություններով: Համակարգչային գեղարվեստական նախագծում, Հագուստի մոդելավորում (ներկայացումների և ֆիլմերի զգեստներ) մասնագիտությունները գործում են 2012 թվականից:
2016 թ.-ին ընդունելությունը կազմակերպվում է Կերպարվեստ - Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն (բեմանկարչություն, մուլտնկարչություն) մասնագիտությամբ:
Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են դոցենտներ, ՀՀ վաստակավոր նկարիչներ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիրներ, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մրցանակակիրներ:
Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնի կանոնադրությունը՝ այստեղ։
Պրոֆեսորադասախոսական կազմը
Դավիթ Յուրիի Մինասյան, պրոֆեսոր
Կարեն Արտոյի Գրիգորյան, դոցենտ
Շամիր Արտաշեսի Շախիրյան, դոցենտ
Տիգրան Էդվարդի Ասատրյան, դասախոս
Համատեղողներ
Ռուբեն Արիստակի Վարդանյան
Աննա Հրայրի Բաղդասարյան