Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետ

Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը հիմնադրվել է 2012 թվականին։ Մինչ այդ բուհում գործում էր Կինոյի և թատրոնի ֆակուլտետը: Ֆակուլտետը ղեկավարվելով բուհի առաքելությամբ կազմակերպում է որակյալ ուսումնառություն, որը միտված է կինոյի ասպարեզի մասնագետներին փոխանցելու առաջընթաց գիտելիքներ, ունակություններ, հմտություններ և կարողություններ: Ֆակուլտետում իրականացվում է ուսանողամետ ուսումնառություն, որի մեթոդաբանությունը հիմնված է ուսանողների ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ աշխատանքի խորացմանը և նրանց անմիջական մասնակցությանը ուսումնառության պրոցեսում: Ֆակուլտետում թողարկվում են կինոյի և թատրոնի մասնագետներ, բակալավրի կրթական ծրագրով առկա ուսումնառության ձևով:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրորակ մասնագետներով, որոնք իրենց փորձը փոխանցում են ապագա արվեստագետներին: Այսօր ֆակուլտետը տեխնիկապես վերազինված է, գործում է ՍՏՈՒԿ ուսումնա-արտադրական միավորումը: Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետում ընդգրկված է երկու ամբիոն՝ «Կինոյի և հեռուստատեսության», «Կերպարվեստի և անիմացիայի»:
«Կինոարվեստ» մասնագիտական կրթական ծրագիրն ապահովում է կինոարվեստի մասնագիտական տեսական հիմնահարցերի խորը և առաջանցիկ գիտելիքների փոխանցումը:

«Օպերատորություն» մասնագիտական կրթական ծրագիրն ապահովում է օպերատորության ոլորտում տեսական գիտելիքների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
«Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն» մասնագիտական կրթական ծրագիրն ապահովում է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարչության ոլորտում գիտելիքների, հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։
Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի կանոնադրությունը՝ այստեղ։