«Հանդես» ժողովածու
«Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն հիմնադրվել է 2002 թվականին։ Գլխավոր խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանն է։
Ժողովածուն հրատարակվում է ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի երաշխավորությամբ։
Գիտամեթոդական ժողովածուն ընդգրկում է բուհի դասախոսների, ասպիրանտների, ուսանողների հոդվածները, որոնք վերաբերում են թատրոնի, կինոյի, հեռուստատեսության պատմության ու տեսության հարցերին և դրանց առնչվող հասարակագիտական ոլորտներին, ինչպես նաև դասավանդման մեթոդների քննությանը:
Խորագրերն են՝ «Թատրոնի տեսություն եւ պատմություն», «Բեմական խոսք», «Պարարվեստ», «Ժառանգություն», «Գրականագիտություն», «Փիլիսոփայություն», «Գեղագիտություն», «Հայ ժողովրդի պատմություն», «Սոցիոլոգիա», «Արվեստագետի խոհեր» և այլն:
Ժողովածուների տարբեր գրքերում բացի ԵԹԿՊԻ-ի հեղինակներից ներկայացվել են նաև հանրապետության այլ բուհերի, ինչպես նաև արտասահմանից հեղինակների հոդվածներ: Խորագրերը կարող են փոփոխվել՝ ըստ ներկայացվող նյութերի:
«Հանդես» ժողովածուի պարբերական հրատարակությունը հատկանշվում է իր բազմաբնույթ գործառութային նշանակությամբ, դրա իրացումներով և նոր նախագծերով:
Խմբագրական խորհուրդ
Արարատ Աղասյան (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվ․ դոկտոր, պրոֆեսոր), Սիրանույշ Գալստյան (արվ․ թեկնածու, դոցենտ), Անետա Երզինկյան (պրոֆեսոր), Անի Հարությունյան (արվ․ թեկնածու, ՌԴ), Հենրիկ Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվ․ դոկտոր, պրոֆեսոր), Սուսաննա Հովհաննիսյան (բ․գ․դ․), Անդրեյ Մոսկվին (բ․գ․դ․, Լեհաստան), Նազիրա Մուկուշևա (արվ․ թեկնածու, պրոֆեսոր, Ղազախստան), Սառա Նալբանդյան (արվ․ թեկնածու, դոցենտ), Ռուբեն Սահակյան (պ․գ․թ․), Նարինե Սարգսյան (արվ․ թեկնածու, պրոֆեսոր), Գրիգոր Օրդոյան (արվ․ թեկնածու, պրոֆեսոր):