Առաջին ալիքի և ԵԹԿՊԻ-ի համագործակցության արդյունքը
Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ ամիսներ առաջ մեկնարկել է վեցամսյա դասընթաց` «Սցենարական վարպետություն» բաժնում:
Օրերս Հանրային հեռուստաընկերությունում կայացած ավարտական միջոցառման ժամանակ ռեկտոր Սառա Նալբանդյանն ամփոփ ներկայացրել է վեցամսյա ուսման ընթացքն ու մանրասներ հայտնել ուսանողների կատարած ստեղծագործական աշխատանքների մասին։
Շրջանավարտների ավարտական վկայականները հանձնել են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը: