13 սեպտեմբերի, 2024 թ.

Դասախոսները վերապատրաստվել են

Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոսները մասնակցել են Լրացուցիչ շարունակական կրթության և ՏՏ կենտրոնի կողմից իրականացված վերապատրաստմանը՝ «Բեմական շարժում. սուսերամարտ» գործնական դասընթացին:

Դասընթացն անցկացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ սուսերամարտի հավաքականի մարզիչ, Ա. Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արտաշես Մադոյանը:

Բեմական շարժման և մեներգի ամբիոնի վարիչի ժ/պ Անի Մելքումովան վերապատրաստված դասախոսներին հանձնել է մասնակցության հավաստագրերը:

Զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը, կարևորելով մասնագիտական հմտությունների կատարելագործմանը նպաստող վերապատրաստումների անցկացումը, ընդգծել է, որ դրանք շարունակական են լինելու: Պրոռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել սպորտի վարպետ Արտաշես Մադոյանին՝ կատարած աշխատանքի և համագործակցության համար: