ԵԹԿՊԻ-ի ուսանողների «Զարմանալի ցեղ» ներկայացումը ԵՊՀ-ում
Նա զարմանալիորեն ոգևորում էր իր ուսանողներին։
Նա սովորեցնում էր այդ նույն ոգևորությամբ…
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԵԹԿՊԻ-ի Դերասանական արվեստի 3-րդ կուրսի ուսանողները (ղեկավար՝ Դավիթ Հարությունյան) հանդես եկան առաջնախաղով։
Երջանկահիշատակ պրոֆեսոր Լալա Մնացականյանն ուսանողների մասնակցությամբ 2023 թվականին բեմադրել էր «Զարմանալի ցեղ» ներկայացումը՝ ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների։ Ներկայացումը վերականգնել է պրոֆեսոր, բեմական խոսքի վարպետ Աննա Հեքեքյանը։
Ուսանողները երանությամբ են հիշում Լալա Մնացականյանի դասաժամերը, թե ինչպես էր բուռն էներգիայով ժամեր շարունակ սովորեցնում, կոփում, բեմական տարածքում հաստատուն դարձնում․․․ Ասում են՝ սերն էր նրա յուրաքանչյուր քայլի հիմքում։
Եվ այս ներկայացումը հավաստումն է այն արժեքի, որը ստեղծել և փոխանցել է վաստակաշատ դերասանուհին, մանկավարժը։