Իտալական ֆիլմի դիտում ԵԹԿՊԻ-ում
Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը շարունակում է իտալական ֆիլմերի ցուցադրությունների շարքը։
Այս անգամ ուսանողները, դասախոսները և հյուրերը դիտեցին Լուիջի Լո Կասիոյի «Իդեալական քաղաք» ֆիլմը։
Կինոդիտողներին ողջունել է Հայաստանում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ալֆոնսո Դի Րիզոն։