Հաղթանակ բալետի միջազգային մրցույթում
Նրանց յուրաքանչյուր շարժումը նոր պատմություն է պատմում: Նրանք մարմնի և հոգու երկխոսությամբ են գրավում հանդիսատեսին:
ԵԹԿՊԻ-ի հեռակա բաժնում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությամբ սովորող Րաֆֆի Գալստյանը և Գոռ Սարգսյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել են Բալետի միջազգային մրցույթին (International Ballet Competition-Dancing Italy): Ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է երիտասարդ բալետի արտիստների միջև: Մրցանակակիրները նաև հատուկ հրավեր են ստացել մասնակցելու փորձի փոխանակման ծրագրերի:
Երիտասարդ բալետի արտիստներն աշխատում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընդգրկված են խաղացանկի տարբեր ներկայացումներում։
-Բալետն անվերջության մասին է: Այստեղ առաջնահերթն աշխատասիրությունն ու խելքն են,-հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Րաֆֆին: Իսկ Գոռը վստահեցնում է, որ բալետը ներդաշնակություն ապահովող արվեստ է:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նոր բեմեր ու հաջողություններ: