Մարկ Արենը հանդիպել է ուսանողների հետ
Կոմիտասի 155-ամյակի կապակցությամբ «Պարարվեստի ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտական կրթական ծրագրերով սովորող առաջին կուրսի ուսանողներն ընթերցել են Մարկ Արենի «Վիլ-Էվրար» ստեղծագործությունը, որտեղ առանցքային կերպար է Կոմիտասը։
Հարց-պատասխանների, քննարկումների միջոցով ուսանողները հեղինակին ստեղծագործության շրջանակում տարաբնույթ հարցեր ուղղեցին։
Նշենք, որ «Վիլ-Էվրարն» անդրադառնում է Կոմիտաս վարդապետի ողբերգական ճակատագրին: Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար» հոգեբուժարանում: Հետո նա տեղափոխվեց «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ վախճանվեց: «Վիլ-Էվրար»-ի մասին տեղեկություն գրեթե չկա: