Մարոկկոյում ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչներն արժանացել են մրցանակի
Միջազգային թատերական փառատոները ոչ միայն հարթակ են ներկայանալու ստեղծագործական աշխատանքներով, այլև նոր կապեր ստեղծելու հնարավորություն են ընձեռում:
ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչներն օրերս Մարոկկոյում Ս. Մրոժեկի «Տունը սահմանին» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ինգա Շահբազյան) մասնակցել են Տանժերի համալսարանական միջազգային թատերական փառատոնին:

Փառատոնն արձանագրել է՝ Հայաստանի խումբը գերում էր վառ էներգիայով և յուրահատուկ արվեստով: Ներկայացումն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին՝ ինքնատիպ ռեժիսորական աշխատանքի, դերասանախաղի համար:

Մասնակիցները նշում են՝ այսօրինակ փառատոների ժամանակ նաև հնարավորություն է ընձեռվում բացահայտել նոր ստեղծագործական ուղղություններ, ինչը մասնագիտական զարգացման տեսանկյունից նույնպես կարևոր հանգամանք է: