Մրցանակ միջազգային փառատոնից
ԵԹԿՊԻ-ի ուսանողների ստեղծագործական ջանքերով նկարահանված «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմն Իտալիայի Տրասիմենոյի փառատոնում արժանացել է «Հատուկ հիշատակում» մրցանակին։ Ֆիլմը նվիրված է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին։ Պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանը, սցենարիստը՝ Լիանա Ասատրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, օպերատորները՝ Ստեփան Խաչատրյանը և Սվետլանա Սարգսյանը։
Ինչպիսի՞ն է եղել Վանաձորում ապրող պատանին, ինչպե՞ս օգնեց դարբնի աշակերտ լինելը հասնել մեծ նվաճումների, ինչպե՞ս մարզադպրոցն ու սալտո ոճի ցատկը ճակատագրական դարձավ Ազարյանի համար և ինչպես ուղի հարթեց դեպի մեծ սպորտ։ Ինչի՞ շնորհիվ հաջողվեց դառնալ հայտնի ազարյանական խաչի վարպետ։ Բոլոր հարցերի պատասխանները կան այս ֆիլմում։