Նոր համագործակցության սկիզբ Կինոգործիչների միության հետ
Կարևորելով որակյալ կինոկրթության դերը կինոոլորտի հետագա զարգացման գործում, մասնագիտական գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը ժամանակակից կինոմշակույթին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Կինոյի տանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրով Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանողների մասնագիտական և գործնական հմտությունների զարգացման նպատակով Կինոգործիչների միությունը կաջակցի կուրսային և դիպլոմային ֆիլմերի համատեղ դիտումների ու քննարկումների կազմակերպմանը՝ տրամադրելով Կինոյի տան դահլիճները։
Միությունը կաջակցի ուսանողներին պրոֆեսիոնալ կինոգիլդիաների կողմից խորհրդատվական, հնարավորության դեպքում՝ նաև գործնական մասնակցությանը, ուսումնական, կուրսային և դիպլոմային ֆիլմերի ստեղծմանը։ Ինչպես նաև պարբերաբար կիրականացվեն վարպետության դասեր, հանդիպումներ, քննարկումներ և ոչ միայն։
Սառա Նալբանդյանը կարևորելով հուշագրի ստորագրումը՝ շնորհակալություն է հայտնել Հարություն Խաչատրյանին՝ մշտապես ԵԹԿՊԻ-ի կողքին կանգնելու և ուսանողներին աջակցելու համար: