2 ապրիլի, 2025 թ.
Հանրային բանախոսություն

ԱՊՐԻԼԻ 11-ին՝ ԺԱՄԸ 14։00-ին, ԵԹԿՊԻ-ի Անրի Վերնոյ կինոսրահում կկայանա թարգմանիչ Արամ Օհանյանի բանախոսությունը, որի ընթացքում կներկայացվի Սանկտ Պետերբուրգի Եզակի իրերի թանգարանի «Մեկ պիեսի թանգարան» մատենաշարով հրատարակված Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսը: Բանախոսը կանդրադառնա ինչպես թարգմանական խնդիրներին, այնպես էլ դրա նորագույն միտումներին:
Նշենք, որ Արամ Օհանյանը թարգմանել է Ռեյ Բրեդբերիի, Ջոն Ափդայքի, Հրանտ Մաթևոսյանի, Աղասի Այվազյանի, Լևոն Խեչոյանի, Ակսել Բակունցի և այլ գրողների ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է: