Գիտական բաժին

Գիտական բաժնի պետ-գիտական քարտուղարն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  1. կազմում և գիտխորհրդի (այսուհետ՝ ԳԽ) հաստատմանն է ներկայացնում ԳԽ տարեկան աշխատանքային պլանը,
  2. նախապատրաստում և կազմակերպում է ԳԽ-ի և ռեկտորատի աշխատանքները,
  3. նախապատրաստում և ԳԽ-ի քննարկմանն է ներկայացնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքները,
  4. իրազեկում է ԳԽ-ին ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների կատարման ընթացքի մասին,
  5. ԳԽ-ի քննարկմանն է ներկայացնում ասպիրանտների և հայցորդների տարեկան հաշվետվությունը,
  6. կազմակերպում է առկա, հեռակա ուսուցման ասպիրանտների և հայցորդների ընդունելության գործընթացը և կցումը Արվեստի պատմության և տեսության ամբիոնին,
  7. ԳԽ-ի քննարկամանն ու հաստատմանն է ներկայացնում ասպիրանտների և հայցորդների գիտական թեզերի թեմաները, թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավարների թեկնածությունները,
  8. կազմակերպում և վերահսկում է ասպիրանտների և հայցորդների ուսումնական գործընթացը՝ դասացուցակ, դասամատյան, ներկայացնում է հաշվետվություն ԳԽ-ին,
  9. վարում է ասպիրանտների և հայցորդների ուսումնական գործընթացի հետ կապված գրագրությունը այլ կազմակերպությունների հետ,
  10. Արվեստի պատմության և տեսության ամբիոնի հետ համատեղ պարբերաբար մշակում և վերանայում է «Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտության գծով հետբուհական կրթության համակարգում՝ հետազոտողի կրթական ծրագրով կրեդիտային համակարգի ներդրման համար անհրաժեշտ մասնագիտական ուսումնական պլանները և այլ նորմատիվ փաստաթղթեր,
  11. կազմակերպում է ատենախոսությունների փորձաքննություն,
  12. ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի համաձայն՝ կազմակերպում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին գիտական կոչումներ շնորհելու գործընթացը և անձնական գործերը ներկայացնում ԲՈՀ-ի հաստատմանը,
  13. վարում է գիտական մասի աշխատանքների հետ կապված գրագրությունն այլ կազմակերպությունների հետ,
  14. կազմակերպում և կոորդինացնում է ամփոփիչ ատեստավարման հանձնաժողովի աշխատանքները,վարում է ԱԱՀ գործավարությունը, կազմակերպում ԱԱՀ նախագահների հաշվետվությունը ԳԽ-ին,
  15. մասնակցում է մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության աշխատանքներին,
  16. մասնակցում է ինստիտուտի ուսումնական գործընթացի բարելավման նպատակով կազնված հանձնաժողովների, ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հանձնախմբի աշխատանքներին,
  17. ղեկավարության հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

Գիտական բաժնի պետ-գիտական քարտուղար՝ Գոհար Հովհաննիսյան

gohar.hovhannisyan@ystfi.am

060 272 145

ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 206 սենյակ