Հանրային կապեր
Հանրային կապերի պատասխանատուի գործառույթն է ապահովել բուհի գործունեության կարևոր փուլերի ու ձեռքբերումների տեսանելիությունն օնլայն և օֆֆլայն հարթակներում, ներկայացնել ԵԹԿՊԻ-ի կրթական, գիտական, ստեղծագործական առաքելությունը հասարակությանը և լինել դրա դեսպանը հանրային դաշտում։ Պատասխանատուն ստեղծում և մշակում է պաշտոնական կայքի և սոցիալական հարթակների օգտահաշիվների ամբողջ բովանդակությունը։
Հանրային կապերի պատասխանատուն մշակում և իրականացնում է PR ռազմավարություններ ԵԹԿՊԻ-ի ճանաչելիության և հեղինակության բարձրացման համար, ինչպես նաև համագործակցում է ԶԼՄ-ների հետ, իրականացնում մշտադիտարկում:
Կազմակերպում և համակարգում է պաշտոնական այցեր, ընդունելություններ, մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ լրատվամիջոցների հետ, վարպետության դասեր, տեղեկատվական հանդիպումներ և տարաբնույթ PR միջոցառումներ, իրականացնում պաշտոնից ելնելով այլ աշխատանքային գործառույթներ։