27 մարտի, 2025 թ.
Կայացավ 24-րդ «Արտավազդը»

Հայաստանի թատերական գործիչների միությունը և Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, Կապանի մշակույթի կենտրոնում անցկացրեց 24-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակին:
«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակ է ստացել Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի ժ/պ Անի Հարությունյանը:

«Լավագույն պլաստիկական ներկայացում» անվանակարգում մրցանակ է շնորհվել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Ինա Հախնազարյանի «Ուրվականների սոնատը» ներկայացմանը (Մնջախաղի պետական թատրոն):
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակ է ստացել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Սուրեն Շահվերդյանը՝ «Փող։ Կիրք։ Իշխանություն» ներկայացման համար (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն):
«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակ է շնորհվել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Նարինե Գրիգորյանի բեմադրած «Բարկանո՞ւմ ես», «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում «Մարդը ափի մեջ» ներկայացումներին, «Լավագույն ներկայացում» անվանակարգում Ն. Գրիգորյանի և Ա. Միքայելյանի բեմադրած «Լակոտը» ներկայացմանը (Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն):

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին: