ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺԻՆ
Անձնակազմի հաշվառման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- կազմակերպում, համակարգում և կատարում է պարտականությունների և գործառույթների բաշխում,
- սահմանում է կադրերի և աշխատանքային հարաբերությունների կառավարման ոլորտում նպատակները և խնդիրները ու դրանք ինստիտուտի գործունեության մյուս ուղղությունների հետ փոխկապակցումը,
- ծրագրում, ուղղորդում և համակարգում է ինստիտուտի կադրային հարցերին և աշխատանքային հարաբերություններին առնչվող գործունեությունը,
- կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մասնակցում է աշխատողների ընդունման, փոխադրման, ծառայողական առաջխաղացման, պաշտոնի իջեցման, պարգևատրման, կարգապահական տույժերի նշանակման, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված հարցերով որոշումների ընդունմանը,
- կազմակերպում է աշխատողների անձնական գործերի և կադրային այլ փաստաթղթերի վարումը, աշխատանքի ընդունվող անձին ստորագրությամբ ծանոթացնում է աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին,
- ըստ հաստատված կարգի ապահովում է ինստիտուտի աշխատողների անձնական տվյալների պահպանումը և օգտագործումը,
- մշակում է ինստիտուտի աշխատողների ընդունման, ազատման, տեղափոխման, պարգևատրման, կարգապահական տույժի ենթարկման, գործուղումների, անձնակազմի հաշվառման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերը` հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հիման վրա: